Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին
Վճարովի բովանդակություն
Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած հյուրերը մեր երկիրը բացահայտում են ոչ միայն բնության, այլև մշակույթի ու համերի լեզվով։ Հայկական խոհանոցը ևս ոգեշնչված է Հայաստանի հարուստ բնությամբ, բերք ու բարիքով և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներով։
Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի համար հայկական խոհանոցը դառնում է Հայաստանի հետ ծանոթության ամենատպավորիչ ճանապարհներից մեկը։ Ազգային խոհանոցի իսկական գոհարները՝ ղավուրման, տոլման, ղափաման, փախլավան ու գաթան, պատմում են մեր ժողովրդի պատմության, ավանդույթների և հյուրընկալության մշակույթի մասին։ Յուրաքանչյուր ուտեստ իր մեջ կրում է հայկական բնաշխարհի համերն ու այն առանձնահատուկ հոգատարությունը, որով հայերը դարեր շարունակ դիմավորել են իրենց հյուրերին։

Հայաստան ժամանած բազմահազար հյուրերը հայկական խոհանոցի բազմազանությունն ու խորությունը բացահայտում են Երեմյան ընկերությունների խմբի խոհարարական թիմի պատրաստած ուտեստների միջոցով։ Այստեղ հայկական խոհարարական ժառանգությունը ներկայանում է իր ամբողջ հարստությամբ՝ ավանդական բաղադրատոմսերից մինչև մատուցման ժամանակակից մոտեցումներ՝ պահպանելով ազգային համերի ինքնությունն ու իսկությունը։

20 տարվա փորձը, հայկական խոհանոցն աշխարհին ներկայացնելու վարպետությունն ու տարիների ընթացքում կուտակած մասնագիտական գիտելիքները Երեմյան ընկերությունների խմբին հնարավորություն են տալիս բարձր մակարդակով սպասարկելու միջազգային նման մասշտաբի միջոցառումները։ Սա ոչ միայն կազմակերպչական մեծ պատասխանատվություն է, այլև հնարավորություն՝ հայկական խոհանոցը ներկայացնելու համաշխարհային հարթակում՝ որպես մեր երկրի մշակութային ինքնության կարևորագույն բաղադրիչ։
Այս օրերին 900 մասնագետ միավորել է իր ջանքերը՝ խոհարարներից ու հրուշակագործներից մինչև սպասարկման և կազմակերպչական թիմերի անդամներ։ Նրանց աշխատանքի յուրաքանչյուր մանրուք ծառայում է մեկ նպատակի՝ ապահովել այնպիսի հյուրընկալություն, որը կդառնա Հայաստանի մասին հյուրերի ամենաջերմ հիշողություններից մեկը։

Որովհետև յուրաքանչյուր մատուցված ուտեստ պարզապես համ չէ։ Այն պատմություն է Հայաստանի մասին, մեր հողի բարիքների, մարդկանց աշխատասիրության և հյուրին լավագույնը մատուցելու հայկական ավանդույթի մասին։
Եվ երբ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը հեռանան Հայաստանից, իրենց հետ կտանեն ոչ միայն հայկական խոհանոցի անմոռանալի համերը, այլև մեր ժողովրդի հյուրընկալության ջերմությունն ու սրտաբացությունը։

