Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է համադրեն խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը։ Factor TV-ի հարցին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, Սահմանադրության փոփոխություններին և իշխանության գործողություններին։

Խաչատրյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, բռնաճնշումները և «Ալիևյան սահմանադրությունը» թույլ չտալու քայլերը։ Նա նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի համագործակցությունը պայմանավորված է Հայաստանի առջև ծառացած վտանգներով։

«Պատկերացրեք՝ Հայաստանին սպառնացող վտանգը ինչքան մեծ է, ինչքան կենսական, հետևանքները ինչքան ողբերգական կարող են լինել, որ հակամետ ուժեր պատրաստ են իրար հետ համագործակցել, որպեսզի Հայաստանում չլինի «Ալիևյան» սահմանադրություն, որպեսզի Հայաստանում չլինի բռնապետություն»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանը պնդեց, թե Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իշխանության ներկայիս օրակարգը տարբերվում է 2020 թվականի մոտեցումներից։ Նրա խոսքով՝ այն ժամանակ իշխանության խոսույթը ներառում էր Հայաստանի և Արցախի միասնականության գաղափարը, մինչդեռ այժմ փոփոխությունները քննարկվում են այլ համատեքստում։

Պատգամավորը հարցականի տակ դրեց նաև Ադրբեջանի կողմից հնարավոր երաշխիքների արդյունավետությունը։

«Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն, օրինակ՝ Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ անցում, որը Հայաստանի ապաշրջափակման հարցը չի լուծում, փոխարենը կա՞ համարժեք գրավոր երաշխիք Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը պետք է ասի՞՝ «երդվում եմ պապայի արև, բան չեմ անի», դա նշանակում է Ադրբեջանի կողմից երաշխիքնե՞ր»,- ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ ընդդիմության համար ընտրությունների գնալու ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունը պետք է հրաժարական տա, և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան