Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
Քաղաքականություն
05.11.2026 | 19:04
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ կրծքանշանով։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի շուրջ։
Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով»,- ասվում է հաղորդագրությունում։

