Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը դարձել է Չեմպիոնների լիգայում երրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը պատմության մեջ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ չորրորդ տուրի հանդիպումը 40-ամյա դարպասապահի համար 164-րդն էր գլխավոր եվրագավաթում: Այդ ցուցանիշով Նոյերը շրջանցել է այժմ MLS-ում հանդես եկող արգենտինացի Լիոնել Մեսիին ու գերմանացի Թոմաս Մյուլերին:
Չեմպիոնների լիգայում Մանուել Նոյերից ավելի շատ հանդիպում անցկացրել են միայն սաուդյան «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (183) ու կարիերան ավարտած իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը (177)։
Գերմանացի դարպասապահը ՉԼ-ում 142 խաղի մասնակցել է «Բավարիայում», 22 հանդիպման՝ Գելզենկիրխենի «Շալկեում»: Որակավորման փուլի խաղերը չեն հաշվարկվում:
Դավիթ Եղիազարյան

