Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Ռուսաստանը Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը կներկայացնեն Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի  (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Վիզաների հարցը լուծվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այո, ռուսական կողմն իսկապես կներկայացնեն Լանտրատովան և Դմիտրիևը», – ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը ավելի վաղ հայտնել էր, որ հույս ունեն՝ հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնեն Ռուսաստանի օմբուդսմենը և ՌՈՒՆՀ-ի ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ դա կախված է նրանից, թե արդյոք Լանտրատովան կհասցնի մեկնել, քանի որ նրա հետ մեկնողներից ոչ բոլորն ունեին վիզա։ Պեսկովի խոսքով՝ վիզաների հարցն այդ պահին խնդրահարույց էր։

«Եթե, այսպես ասած, լոգիստիկայի հետ կապված բոլոր հարցերը հաջողվի կարգավորել, ապա կմեկնեն Յանա Լանտրատովան և Կիրիլ Դմիտրիևը», – ասել էր Պեսկովը։

Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական կողմից  հանդիպմանը կմասնակցեն «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և  մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփն աջակցել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական առաքելության իրականացմանը և հասել այդ շրջանում հրադադարի հաստատմանը՝ քաղաքի բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ Օլեշկիից տարհանվել է շուրջ 800 մարդ։ Նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նա նաև ելույթ կունենա՝ անդրադառնալով Օլեշկիում հաստատված հրադադարին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի