Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Կառավարության 2026 թ․ հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը․ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ 2027 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի և 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։

Կառույցից հիշեցնում են, որ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում նույն պահանջը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ նպատակով ՊԵԿ-ի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծվել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Ի դեպ, այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։