ԱԲ-ի, կիբեռանվտանգության և թվային փոխակերպման հարցեր են քննարկել Դավիթ Թադևոսյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչը

Լուրեր

05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
Բոլորը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն քննարկել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը՝ ընդգծելով Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների, ինչպես նաև Ինժեներական քաղաքի դերը STEM ուղղության զարգացման գործում։

Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ անդրադառնալով Արհեստական բանականության գրասենյակի ստեղծմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԱԲ գործիքների կիրառմանը, հայերենի համար լեզվային ԱԲ գործիքների ներդրմանը, ինչպես նաև պետական ծառայողների թվային գրագիտության բարձրացմանն ու արհեստական բանականության պատասխանատու կիրառման ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին, մասնավորապես՝ տեխնոլոգիական ընկերությունների համար համատեղ արտադրական տարածքների ստեղծմանը և ֆինանսավորման գործիքների կիրառմանը։ Ենթակառուցվածքների զարգացման համատեքստում կարևորվել են պետական տեղեկատվական համակարգերը ամպային միջավայր տեղափոխելու և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպն ու ծավալները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նորարարական և գիտահետազոտական նախաձեռնությունների ու առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ»։