Կուսակցություններն են ներկայացնում հանձնաժողովի անդամներին. Մուկուչյանը՝ հանձնաժողովներում ընդգրկված անտեղյակ անդամների մասին

Լուրեր

20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
Բոլորը

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին Factor.am-ը լուսաբանելով ընտրական գործընթացը, արձանագրել էր մի շարք խախտումներ: Մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանում գտնվող 178 դպրոցում տեղակայված 10/49 և 10/50 ընտրատեղամասերում հանձնաժողովականները չէին տիրապետում օրենքներին, տեխնիկական մի շարք հարցերի: Սա հանդիսանում էր պատճառ, որ ընտրական գործընթացը վերածվի խառնաշփոթի: Գրել էինք, որ այս երկու ընտրատեղամասերի հանձնաժողովականները միմյանց հետո բղավոցներով հարցեր էին ճշտում, քվեատուփը շուռ էին տվել սեղանին, ինչպես նաև քվեատուփից քվեաթերթիկները հանում էին մի շարք անձինք, սակայն դա վերապահված է միայն հանձնաժողովի նախագահին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խախտումներին, նշեց, որ ընտրատեղամասային հանձնաժողովի կազմը ձևավորվում է Ազգային ժողովի ուժերի կողմից ներկայացված թեկնածուներից և երկուական ներկայացուցիչներ էլ ներկայացնում են տարածքային հանձնաժողովները:

Ըստ էության, Մուկուչյանի ասածի ենթատեքստում այն է, որ մեղավորները կուսակցություններն են, որոնք հանձնաժողովներում ընդգրկել են նման չպատրաստված անդամների: Այնուհետ ԿԸՀ նախագահն ասաց, որ հանձնաժողովի անդամները վերապատրաստման համար քիչ ժամանակ են ունեցել:

«Հանձնաժողովների կազմավորումից հետո մենք ունեինք ընդամենը 12 օր և այդ օրերի ընթացքում կազմակերպվեցին դասընթացներ: Նրանց առանձին ուղեցույցեր են բաժանվել և մեծ ծավալի ուսումնական բնույթի նյութեր է հանձնվել, թե քայլերի հաջորդականությունը որոնք են»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը խոստովանեց, որ չէին կարող կուսակցությունների կողմից առաջադրած հանձնաժողովի անդամների թեկնածուներին պարտադրել, որ մասնակցեն դասընթացներին: «ԿԸՀ-ն աշխատում է նրանց նշանակած կուսակցությունների հետ, որ մասնակցեն այդ դասընթացներին: Այս անգամ մոտ 80 տոկոս մասնակցություն է արձանագրվել: Ձեր նշած դեպքերի հետ կապված ասեմ, որ նրանց մոտ բոլոր ուսումնական նյութերն առկա են եղել: Եթե մեկ անգամ լիարժեք ուղեցույցն ընթերցեին, ապա այն կդառնար նրանց համար մատչելի: Ես կարծում եմ, որ հանձնաժողովի անդամներ նշանակելիս պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենան հարցին»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

Հայկ Վարդանյան