Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 

Լուրեր

09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում հեծանվով զբոսանքի ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում լսվում է ադրբեջաներեն երգ։ Տեսանյութում լսվում է նաև շատրվանների ձայնը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երաժշտությունը հնչել է տարածքում, այլ ոչ թե ավելացվել տեսանյութին առանձին։ Դրվագը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների և հայաստանյան սոցցանցերի օգտատերերի քննարկումների կենտրոնում։

Տեսանյութում հնչում է 2023 թվականի նոյեմբերին թողարկված «Aram Aram» երգը։  Կատարողը ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանին է։

Այն իրանական ծագում ունեցող երգի ադրբեջաներեն տարբերակն է։ Երգի օրիգինալ տարբերակը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այն կատարում է իրանցի հայտնի փոփ երգիչ Ռեզա Մալեքզադեն։

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքմենստանում նկարահանած տեսանյութին՝ նշելով, որ երաժշտական շատրվանի ֆոնին հնչում է ադրբեջանական «Aram Aram» երգը։ Մասնավորապես, Minval-ը, Caliber.Az-ը և Turkustan.az-ը շեշտել են տեսանյութում հնչող երգի ադրբեջանական ծագումը։ Իսկ Axar.az-ը հրապարակումը վերնագրել է՝ «Փաշինյանն իր առավոտը սկսել է ադրբեջանական երգով»։

Factor TV-ն դիմել է վարչապետի մամուլի խոսնակին՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված այս երգի ներքո տեսանյութ հրապարակելը։ Պատասխան ստանալուն պես կհրապարակենք։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Համատեղ լուսանկարահանման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ շփվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Տեսախցիկները ֆիքսել են, որ երեկ Փաշինյան-Ալիև կարճ զրույց է տեղի ունեցել նաև սեղանի շուրջ։ 

Անի Թամրազյան