Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել

Լուրեր

14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն ստորագրել է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի նկատմամբ կասկածի մասին ծանուցումը և երկրի հակակոռուպցիոն մարմիններին, այդյ թվում՝ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությանը (), մեղադրել «առանձնապես ծանր հանցագործությունների» մեջ։ Այս մասին գլխավոր դատախազն անձամբ հայտնել է տեսաուղերձում, գրում է The Insider-ը։

«Ուկրաինսկայա պրավդան» հայտնել է, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Կրավչենկոն ծառայողական մեքենայով մեկնել է արտերկիր։ Սեպտեմբերի սկզբին հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ էին իրականացրել գլխավոր դատախազի մոտ, որից հետո նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Գերագույն ռադային հնարավորինս շուտ պաշտոնանկ անել Կրավչենկոյին։

Սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան Կրավչենկոն տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, որ НАБУ-ի և САП-ի   «Կարթագեն» գործողությունը, որը կապված էր խարդախության զանգերի կենտրոնների ցանցի գործունեության հետաքննության հետ և հանգեցրել էր Գլխավոր դատախազության գրասենյակում լայնածավալ խուզարկությունների, «ուղղված էր ոչ միայն» իր դեմ։

«Դրա իրական նպատակն էր հասանելիություն ստանալ НАБУ-ի և САП-ի  ղեկավարների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական վարույթների նյութերին, իսկ դրանից հետո պաշտոնանկ անել գլխավոր դատախազին և կասեցնել այդ գործերով դատավարական որոշումների ընդունումը։ Ներկայում Գլխավոր դատախազության գրասենյակը տասնյակ քրեական վարույթներով իրականացնում է դատավարական ղեկավարում, որոնց շրջանակում հետաքննվում են НАБУ-ի և САП-ի աշխատակիցների կողմից կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Հավաքված ապացույցների հիման վրա ես ստորագրել եմ НАБУ-ի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի նկատմամբ կասկածի մասին ծանուցումը»,- ասել է նա։

Գլխավոր դատախազը Կրիվոնոսին կասկածում է «առանձնապես խոշոր չափի անօրինական օգուտներ ստանալու համար պաշտոնական փաստաթղթեր կեղծելու» և «իրավական պատասխանատվությունից խուսափելու համար հիմքեր ստեղծելու նպատակով երեխայի կեղծ որդեգրման» մեջ։ Կրավչենկոն պարզաբանել է, որ НАБУ-ն և САП-ը հասանելիություն են ստացել օրենքով պաշտպանված գործի նյութերին և պատճենել ու գողացել են որոշ փաստաթղթեր։

НАБУ-ն և САП-ը նշել են, որ ոչ ոք պաշտոնապես կասկածի մասին ծանուցում չի ուղարկել Կրիվոնոսին, իսկ Կրավչենկոյի հայտարարություններն անվանել են «անկախ հակակոռուպցիոն մարմինների վրա համակարգված հարձակման շարունակություն»։ Իր ելույթում Կրավչենկոն նաև պնդել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին «քաղաքականապես խոչընդոտել է» Կրիվոնոսի վերաբերյալ որոշում կայացնելուն, և որ НАБУ-ի ներկայացուցիչներն իրեն առաջարկել են հրաժարվել կառույցի ղեկավարի դեմ մեղադրանքներից՝ անձեռնմխելիության երաշխիքների դիմաց։

Զելենսկին իր տելեգրամյան ալիքում պատասխանել է այս մեկնաբանություններին։

«Գլխավոր դատախազի համար կա միայն մեկ ելք՝ պաշտոնից հեռացումը։ Հենց դա էլ ես նրան ասել եմ։ Ուկրաինան տեսել է դրա բոլոր պատճառները։ Եթե նա դա համարում է քաղաքական ճնշում, թող այդպես անվանի։ Խնդրում եմ խորհրդարանականներին՝ անհապաղ աջակցել այս պաշտոնանկությանը»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին, «Ուկրաինսկայա պրավդան» հայտնել էր գլխավոր դատախազի, նրա տեղակալ Մարիա Վդովիչենկոյի և Օդեսայի մարզային պետական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերի մոտ իրականացրած խուզարկությունների մասին։ Հաջորդ օրը հակառուպցիոն կառույցները  հաստատել էին խուզարկությունները, իսկ  ձերբակալել էին Գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Սերգեյ Կրոպիվային։ Նրանք հայտնել էին, որ բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը ղեկավարել է Գլխավոր դատախազության գրասենյակի ղեկավարներից մեկը։ Կազմակերպությունը կաշառք է ստացել խարդախության զանգերի կենտրոններից և աջակցել գույքի օրինականացմանը։ Սկանդալի ֆոնին Կրավչենկոն սեպտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

«Ուկրաինսկայա պրավդան» պարզել է, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Կրավչենկոն ծառայողական ավտոմեքենայով լքել է Ուկրաինան։ Ավելի ուշ նա հաստատել է իր մեկնումը՝ վստահեցնելով, որ գտնվում է «արտասահմանյան գործուղման» մեջ, որի շրջանակում մտադիր է «միջազգային գործընկերներին տեղեկացնել հակակոռուպցիոն մարմինների համակարգում առկա իրական իրավիճակի, նրանց կողմից չվերահսկվող ազդեցության կենտրոնացման նշանների և այն ռիսկերի մասին, որոնք նման գործելակերպը ստեղծում է Ուկրաինայի պետական ինքնիշխանության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների համար»։

Խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնանկության հարցով Ռադայում քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

https://factor.am/1058630.html