Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

Ռուսաստանի միջուկային զենքը կուղղվի դեպի Լիտվա, եթե այդ երկրի իշխանությունները միջուկային զինանոցներ տեղակայեն իրենց տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Ակնհայտ է, որ այդ զենքն ուղղված կլինի ոչ թե Արևմուտքին, այլ Արևելքին, այսինքն՝ մեզ։ Եվ եթե տարածքում լինի միջուկային զենք, որն ուղղված է մեր դեմ, համապատասխանաբար, այդ երկրի տարածքը նույնպես կհայտնվի մեր միջուկային զենքի նշանառության տակ։ Դա  կլինի շատ լուրջ շրջադարձ սրման և լարվածության առումով»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Լիտվայի իշխանություններն այս տարվա հունիսին հաստատել էին, որ բանակցություններ են վարում երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Financial Times-ը գրել էր, որ խոսքը միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ ամերիկյան ռմբակոծիչների մասին է։ Լիտվայի գործող Սահմանադրությունն արգելում է երկրում զանգվածային ոչնչացման զենքի կամ օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը։ Լիտվայի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են քննարկել Սահմանադրության փոփոխությունները՝ այդ արգելքը վերացնելու համար։

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև 1997 թվականին կնքված համաձայնագրում ամրագրված է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «նոր անդամների տարածքում միջուկային զենք տեղակայելու մտադրություն, ծրագիր կամ պատճառ» չունի։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը սկսելուց հետո Մոսկվան իր մարտավարական միջուկային զենքը տեղակայել է Բելառուսում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի