Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան

Լուրեր

05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Լևոն Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր և իր ընտանիքի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին՝ դրանք որակելով որպես բացահայտ քաղաքական հետապնդում։

Նա համեմատականներ անցկացրեց 2018 թվականի և ներկայիս իրադարձությունների միջև՝ շեշտելով, որ թեև երկու դեպքում էլ կային կալանքներ և հետապնդումներ, սակայն այսօր հանրային ընկալումն ու աջակցության պատկերը տրամագծորեն տարբեր են․

«Շատերը գիտեն և տեսնում են այս գործի ոչ օրինական լինելը, քաղաքական հետապնդման վառ առկայությունն այս ամեն ինչում։ Եվ այստեղ մենք իսկապես շատ ապացուցելու բան չունենք, որովհետև երկրի փաստացի ղեկավարն այս հետապնդումների մասին ազդարարում է բացահայտորեն, ուղիղ։ Ասում է, որ ինքն է հենց դատում, ինքն է այս ամեն ինչն անում, «պետք է նստեք» և մնացածը, ու հենց հաջորդ օրը սկսվում է այդ ամբողջ գործողությունը։ Այսինքն՝ այս մասով մենք խնդիր չունենք ապացուցելու և ցույց տալու, որ այս ամեն ինչը հակաօրինական է, հակաիրավական է։ Բայց այստեղ խնդիրը նաև ինչումն է, որ փորձում են սա նորմալ դարձնել։ Եվ ցավոք, կարծում եմ, կան մարդիկ մեր երկրում, կան քաղաքացիներ, ովքեր սա նորմալ են համարում։ Ժողովուրդ, սա նորմալ չի։ Եթե դուք հաշտ եք այս ամեն ինչի հետ, մենք հաշտ չենք սրա հետ, որ կլինի մեր հետ կապված, կլինի ուրիշի հետ կապված, մենք հաշտ չենք նրա հետ, որ երկրի դատաիրավական, իրավապահ համակարգերը գործեն մեկ մարդու, մեկ անհավասարակշիռ մարդու ուղիղ ցուցումներով, ապօրինի հրահանգները կատարեն»։

Քոչարյանը կոչ արեց չհարմարվել այն իրողության հետ, որ «դատաիրավական համակարգը գործում է մեկ մարդու ցուցումներով», ավելին՝ նա ուղերձ հղեց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին՝ հորդորելով պահել մասնագիտական արժանապատվությունը։

«Այն արդարացումները, որ «տուն ենք պահում» և մնացածը, չեն աշխատելու։ Ես առաջարկում եմ և խորհուրդ եմ տալիս պահել մասնագիտական արժանապատվությունը, չգնալ այն քայլերին, որոնց համար հետո պարտավոր եք լինելու պատասխան տալ, որովհետև խախտվում են ամեն տեսակ կարմիր գծեր, բարոյական գծեր, և սրա համար ի վերջո պատասխան տալու ժամանակը գալու է։ Գործեք այնպես, որ հետո իսկապես կարողանաք ասել՝ ես գործել եմ օրենքով։ Այն գործընթացը, որը մենք տեսնում ենք, բացարձակապես կապ չունի իրավունքի, օրինականության հետ»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան