Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսից հետո անդրադարձել է գրքի ստեղծման պատմությանը, պաշտոնից իր հեռանալուն, հանրային քննադատություններին և հեղափոխության նշանակությանը։

Հեղինակը հայտնում է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին գիրք գրելու գաղափարն առաջացել է դեռևս շարժման հաղթանակից անմիջապես հետո՝ 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին: Ակտիվ աշխատանքները սկսվել են 2019 թվականին, և նախատեսվում էր աշխատությունը հրատարակել 2020-ին: Սակայն համավարակն (COVID-19) ու պատերազմը երկար ժամանակով կանգնեցրին այդ գործընթացը:

Միայն նախորդ տարվա օգոստոսի 8-ին՝ խաղաղության հաստատումից հետո, որոշում է կայացվել վերադառնալ կիսատ թողած գործին, ավարտին հասցնել այն և ներկայացնել ընթերցողին: Գրքի ակտիվ ժամանակագրությունը ներկայացնում է 2018 թվականի փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների իրադարձությունները՝ ավարտվելով մայիսի 17-ով, երբ Արմեն Գրիգորյանն առաջին անգամ մտավ ԱԽ քարտուղարի իր աշխատասենյակ:

Հանրության շրջանում քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ գրքի հրատարակումն ու շնորհանդեսը համընկան Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից նրա հեռանալու հետ: Սակայն Արմեն Գրիգորյանը կտրականապես հերքում է որևէ կապ այս երկու իրադարձությունների միջև․ «Իմ պաշտոնից հեռանալը և գրքի հրատարակումը որևէ կապ իրար հետ չունեն: Գիրքը ավելի շուտ պլանավորված էր, արդեն փետրվարին մենք ուղարկել ենք հրատարակչություն… Այս երկու գործընթացները ընդհանրապես իրար հետ որևէ կապ չեն ունեցել»:

Խոսելով սոցիալական ցանցերում հնչող քննադատությունների մասին, որոնք կապված էին պաշտոնից զրկվելուց հետո գրքի լույսընծայման հետ, հեղինակը նշեց, որ կարծիքները միանշանակ չեն: Ինչ վերաբերում է իր ներկայիս զբաղվածությանն ու ապագա քաղաքական ծրագրերին, Գրիգորյանը փակագծեր չբացեց՝ նշելով, որ այժմ զբաղված է գրքի հրատարակմամբ և ցանկանում է մի փոքր հանգստանալ։

Հարցին՝ արդյո՞ք նա զղջում է 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության համար, ԱԽ նախկին քարտուղարը պատասխանեց. «Միանշանակ չեմ զղջում։ Այն, ինչ Հայաստանի հետ տեղի է ունեցել 2020-ին և դրան հաջորդած փուլերում… այդ ցունամին Հայաստանին մոտենում էր դեռ 2018-ից առաջ: Կարող ենք ասել 90-ականներից, 2000-ականներից կամ 2010-ականներից: 2018-ը, ես համոզված եմ, որ հայ ժողովրդի համար իմունային համակարգ է ստեղծել և հնարավորություն է տվել դիմակայելու այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել է»:

Գրիգորյանի պնդմամբ՝ տեղի ունեցած իրադարձություններին վերջնական գնահատականը տալիս է հանրությունը, և այդ դիրքորոշումն արտահայտվել է վերջին առնվազն երեք ընտրությունների արդյունքներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան