Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Նեպալում փրկարարները ուրբաթ օրը երկու աշխատողի ողջ դուրս  են բերել հիդրոէլեկտրակայանի թունելից՝ Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից ինը օր անց, գրում է DW-ն։ Արտակարգ իրավիճակների խմբերը շարունակում են ջանքեր գործադրել նմանատիպ թունելներում մնացած հարյուրավոր այլ մարդկանց հասնելու համար։

Էներգետիկայի նախարար Բիրաջ Բհակտա Շրեշտայի գրասենյակի հայտարարության համաձայն՝ տղամարդիկ՝ մեխանիկ-վարպետ Սանջայ Շահը և մեխանիկ-հսկիչ Քաբիր Մահարաջանը, փրկվել են Տրիշուլի գետի երկայնքով գտնվող Trishuli 3A ՀԷԿ-ի ջրածածկ թունելից։

«Քանի դեռ շունչ կա, հույս կա՛»,- հայտարարել է Շրեշտան։ «Փրկարարական աշխատանքները շարունակվում են բոլոր տուժած թունելներում։ Թող բոլորի ջանքերն ու աղոթքները շարունակվեն։ Մենք հույսը չենք կորցրել»,-հավելել է նա։

Օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղների պատճառը Տրիշուլի գետի վերին հոսանքում գտնվող սառցադաշտի փլուզումն էր, որի հետևանքով սառույցի, ժայռերի և ցեխի հսկայական զանգված է հոսել Նեպալ-Չինաստան սահմանին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի միջով։ Նեպալի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ երկրում զոհերի թիվը հասել է առնվազն 1 259-ի, իսկ ավելի քան 5 000 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Չինաստանի տվյալներով՝ չորեքշաբթի ուշ երեկոյան սահմանային գոտու Տիբեթի հատվածում եղել է  21 զոհ և 541 անհետ կորած։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի