Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
Քաղաքականություն
04.09.2026 | 15:45
ԿԸՀ-ն սեպտեմբերի 4-ի նիստում հավատարմագրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք և «Ազատ քվե» անվանումների ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին։ Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Անկախ դիտորդ»-ը, «Ականատես»-ը և «Ազատ քվե»-ն։
«2026 թվականի սեպտեմբերի 4 -ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք և «Ազատ քվե» միասնական անվ անումների ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27 -ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն
իրականացնելու նպատակով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ավարտվել է 2026 թվականի սեպտեմբերի 27 -ի ՏԻՄ ընտրություններ ին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրման վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետը։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27 -ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են Անկախ դիտորդ հասարակական դաշինք , «Ականատես» և «Ազատ քվե» դիտորդական առաքելությունները»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

