Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել

Լուրեր

01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
Բոլորը

Անանուն հաղորդագրությունները դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և այլ հաստատությունների ականապատման մասին սեպտեմբերի 1-ին ստացվել են Ռուսաստանի առնվազնի ինը շրջաններում, հաշվել է The Insider-ը։ Խոսքը Լենինգրադի, Պերմի, Կեմերովոյի և Օրենբուրգի մարզերի, Թաթարստանի, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի, ինչպես նաև Ալթայի, Անդրբայկալյան և Կրասնոյարսկի երկրամասերի մասին է։ Որոշ հաստատություններում իրականացվել է մարդկանց տարհանում, սակայն հրապարակման պահին որևէ պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն պնդում է, որ տասնյակ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլ սոցիալական հաստատություններ սպառնալիքներ են ստացել: Նա միջադեպն անվանել է «տեղեկատվական ահաբեկչական հարձակում», պնդել է, որ «թշնամին փորձում է խափանել Գիտելիքի օրը և խուճապ սերմանել»:

Թաթարստանում առավոտյան ժամը 08:00-ից անանուն նամակներ են ստացել տարածաշրջանի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունները։ Հիվանդանոցներում իրականացվել է մասնակի տարհանում, իսկ ստուգումից հետո դրանք վերադարձել են բնականոն աշխատանքային ռեժիմի։

Ալթայի երկրամասում տարածաշրջանային ախտորոշիչ կենտրոնից տարհանել են հիվանդներին և աշխատակիցներին, իսկ հակաահաբեկչական հանձնաժողովը հայտարարել է սոցիալական, վարչական և կրթական հաստատությունների հասցեին սպառնալիքների տարածման ալիքի մասին։

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի իշխանությունները հայտնել են, որ շենքերի զննությունից հետո սպառնալիքներից և ոչ մեկը չի հաստատվել։ Դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցների ականապատման մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Պերմի երկրամասում, Կեմերովոյի և Օրենբուրգի մարզերում, Անդրբայկալյան և Կրասնոյարսկի երկրամասերում։

Առայժմ տվյալներ չկան այն մասին, որ բոլոր տարածաշրջաններում այդ հաղորդագրություններն ուղարկվել են նույն տեղից։

Միաժամանակ Մոսկվայում մի քանի թանգարանային հարթակներ դադարեցրել են աշխատանքը։ Պուշկինի թանգարանը հայտարարել է ժամանակավոր փակման մասին և առաջիկա չորս ժամվա համար չեղարկել է էքսկուրսիաները։ Արևելքի թանգարանի գլխավոր մասնաշենքը, նախնական տվյալներով, փակվել է տեղի ժամանակով  մինչև ժամը 13:00-ը, իսկ Մոսկվայի թանգարանը և դրա բոլոր մասնաճյուղերը դադարեցրել են այցելուների ընդունումը մինչև ժամը 14:00-ը։

«ՌՈՍԻԶՈ»-ի ՝Պետական ​​թանգարանային և  ցուցահանդեսային կենտրոնի,Պետրովերյգյան նրբանցքի մասնաճյուղում նույնպես դադարեցվել է «Արվեստը փակ դռների հետևում. Լենինգրադյան բնակարանային ցուցահանդեսներ 1960–1980-ականներին» ցուցահանդեսի աշխատանքը։

Պուշկինի թանգարանը, Արևելքի թանգարանը և «ՌՈՍԻԶՈ»-ն պատճառը նշել են «տեխնիկական պատճառները», իսկ Մոսկվայի թանգարանը՝ «մեզանից անկախ պատճառները»։ Միևնույն ժամանակ, հաստատություններից ոչ մեկը պաշտոնապես չի կապել փակումը ականապատման մասին հաղորդագրությունների տարածման ալիքի հետ։

Զանգվածային կեղծ հաղորդագրություններ Ռուսաստանում նախկինում ևս տարածվել են։ 2020 թվականի փետրվարին անհայտ անձինք մեկ օրվա ընթացքում հայտնել էին Մոսկվայի ավելի քան 1,5 հազար օբյեկտի՝ այդ թվում դպրոցների, հիվանդանոցների, դատարանների և մետրոյի բոլոր կայարանների ականապատման մասին։ Սպառնալիքներից ոչ մեկը չէր հաստատվել, սակայն անհրաժեշտ էր եղել տարհանել մոտ 8 հազար մարդու։

Նույն թվականին Ռոսկոմնադզորը Գլխավոր դատախազության պահանջով արգելափակել էր ProtonMail ծառայության հասանելիությունը՝ ԱԴԾ-ի հայտարարություններից հետո, ըստ որոնց՝ ծառայության միջոցով սպառնալիքներ էին ուղարկվել 830 օբյեկտի հասցեով։ Ավելի վաղ գերատեսչությունը «սև ցուցակում» էր ներառել StartMail ծառայությունը, որից, ԱԴԾ-ի վարկածով, ուղարկվել էր ավելի քան հազար նամակ՝ ավելի քան 16 հազար օբյեկտի ականապատման մասին։ Ներկայիս հաղորդագրությունների տարածման հետևում կանգնած անձանց կամ խմբի մասին ռուսական իրավապահ մարմինները դեռևս տեղեկություններ չեն հայտնել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի