Ամեն օր սպասում էինք, գիտեինք, որ գալու են. Օրբելյանը` Քոչարյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը և փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձան Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա մերձավորների նկատմամբ իրականացվող իրավական գործողություններին ու դրանց աշխարհաքաղաքական համատեքստին։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արամ Օրբելյանը նշեց, որ Քոչարյանների բնակարաններում իրականացված խուզարկությունների մասին տեղեկատվության արտահոսքը իրավապահ համակարգից սպասելի էր, իսկ տեղեկատվության հիմնական աղբյուրը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել։

Ըստ փաստաբանի՝ վարչապետը չի դադարում լրագրող լինել և հաճախ «անոնսում» է իրավական գործողությունները նախքան դրանց իրականացումը։

«Ինքը իր ժուռնալիստիկայից դուրս չի գալիս։ Վարչապետի գործ անելու փոխարեն՝ Ազգային ժողովում բաց տեքստով ակնարկներ է անում։ Հետո էլ, երբ խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտնում, փորձում են արդարանալ, թե տեղյակ են եղել նախապես»,- ասաց Օրբելյանը։

Փաստաբանը նաև պարզաբանեց Քոչարյանների «Բարի գալուստ ԱԱԾ» պաստառի պատմությունը՝ նշելով, որ դա հին, հումորային պաստառ է եղել, որը երեխաներն են փակցրել, և այն որևէ կերպ չի կարող ծառայել որպես նախնական տեղեկացվածության ապացույց։

Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի վաղվա սպասվող հանդիպմանը։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի առաջնորդի ջերմ շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին նրա ծննդյան առթիվ բնական է՝ հաշվի առնելով նրանց անձնական և քաղաքական կապերը։

«Երբ դու Ռուսաստանի հետ դրական հարաբերությունների կողմնակից մարդկանց կալանավորում ես, տնային կալանքի ես տանում, խոչընդոտում ես ընտրությունների մասնակցելը, ընտրություններից հետո կալանում ես, դա կարող է բնական հարց առաջացնել Ռուսաստանի մոտ։ Ու երբ որ քո երկրում վխտում են թուրքական, ադրբեջանական ազդեցության տարբեր կալիբրի գործակալներ, ոնց որ ամեն ինչ նորմալ է։ Ռուսաստանը կարող է հանգիստ մտահոգություն ունենալ, ու դա բնական է, նույնը կանեինք մենք, ինձ թվում է»,- նշեց Միկոյանը։

Արամ Օրբելյանն իր խոսքը եզրափակեց՝ նշելով, որ 2018 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանը և իր պաշտպանական թիմը մշտապես պատրաստ են եղել կալանքի որոշումների։

Ըստ նրա՝ քանի դեռ իշխանության գործելաոճը չի փոխվել, իրավական գործընթացները շարունակելու են կրել քաղաքական ենթատեքստ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան