Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած ըմբշամարտի Poland Open մրցաշարում:
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը դարձել է արծաթե, իսկ Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Poland Open-ին մասնակցել էր նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը նվաճել էր 4 մեդալ: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել էին Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձել արծաթե մեդալակիր, իսկ Հրաձյա Պողոսյանն (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

