Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Մարիամոբայի (Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման) տոնի առթիվ ներում է շնորհել 226 բանտարկյալի։ Նրանց թվում են տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 9 անձինք։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը և մի շարք կազմակերպություններ նրանց համարում են քաղբանտարկյալներ։

Ըստ իշխանամետ լրատվամիջոցների՝ ներում ստացածների թվում է նաև Ռուսաստանի քաղաքացի Դենիս Կուլանինը, որը, ըստ նրա փաստաբանի, արտաքսման վտանգի տակ է։ Այս մասին ասվում է JAM News-ի անդրադարձում։

Ներում ստացած ակտիվիստներն են՝

  • Ֆրիդոն Բուբուտեիշվիլի — 2025 թվականի հունվարի 20-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ հրշեջ-փրկարարին վնասվածք հասցնելու և խորհրդարանի շենքի դարպասը վնասելու մեղադրանքով։ 2026 թվականի մայիսի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նա ներում ստանալու խնդրանքով դիմել է նախագահին։
  • Սիմոն Մախարաձե — ձերբակալվել էր 2025 թվականի հոկտեմբերին նախագահական պալատը գրոհելու գործով։ Մի քանի ամիս առաջ նա դատավարական համաձայնագիր էր կնքել՝ ստանալով 1 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։
  • Դավիթ Խոմերիկի — 2025 թվականի օգոստոսի 15-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ հանցագործության նախապատրաստման, ինչպես նաև պայթուցիկ կամ կյանքի և առողջության համար վտանգավոր այլ սարքեր/նյութեր տեղափոխելու կամ տեղադրելու մեղադրանքով։
  • Սաբա Ջիկիա — 2025 թվականի հուլիսի 10-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։
  • Դանիել Մումլաձե — 2025 թվականի հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տեսահսկման տեսախցիկը վնասելու մեղադրանքով։
  • Գուրամ Խուտաշվիլի — 2025 թվականի հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տեսահսկման տեսախցիկը վնասելու նույն մեղադրանքով։
  • Տորնիկե Մչեդլիշվիլի — ձերբակալվել էր նախագահական պալատը գրոհելու գործով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։
  • Ավթանդիլ Թոփչիշվիլի — ևս ձերբակալվել էր նախագահական պալատը գրոհելու գործի շրջանակում։ Մի քանի ամիս առաջ նա դատավարական համաձայնագիր էր կնքել՝ ստանալով 1 տարվա ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։

Կառավարամետ վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներման արժանացածների թվում է նաև Վրաստանում բնակվող և եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցած Ռուսաստանի քաղաքացի Դենիս Կուլանինը։ Նա ձերբակալվել էր 2025 թվականի մարտի 28-ին՝ խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանական մեքենայի ապակին կոտրելու մեղադրանքով և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։

Սակայն, ըստ նրա փաստաբան Դիմիտրի Նոզաձեի, Դենիսը դեռևս ազատ չի արձակվել։ Փաստաբանը կասկածում է, որ Կուլանինը պահվում է ներգաղթային իշխանությունների կողմից և նրան պատրաստվում են արտաքսել Ռուսաստան։

Փաստաբանը պնդում է, որ Կուլանինի արտաքսումը Ռուսաստան անընդունելի և վտանգավոր է, քանի որ բանտում գտնվելու ընթացքում նա հրապարակել է նամակ, որում փառք և խաղաղություն է մաղթել Ուկրաինային, ինչը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ հարուցելու համար։ Փաստաբանը նշել է, որ վերջերս ընդունվել է օրենք, որն իրավապահ մարմիններին լիազորություն է տալիս արտաքսել Վրաստանում հանցագործություններ կատարած օտարերկրացիներին։ Հարցին՝ արդյո՞ք Դենիս Կուլանինը դիմել է նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին ներման խնդրանքով, փաստաբանը պատասխանել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի