89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավորը

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Նորվեգիայի թագավոր Հարալդը մահացել է 89 տարեկանում՝ ավելի քան 35 տարի գահակալելուց հետո, հայտնել է Թագավորական պալատը։

Միապետը, որը մի քանի շաբաթ շարունակ հիվանդության պատճառով արձակուրդում էր, մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր Օսլոյի ազգային հիվանդանոց։ Շաբաթավերջին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր։ Նրա կինը՝ Սոնյա թագուհին, և որդին՝ թագաժառանգ Հաակոնը, չեղարկել էին արքայական բոլոր միջոցառումները։

Թագավորը հակաբիոտիկներ էր ստանում արյան բակտերիալ վարակի դեմ և արձագանքել էր բուժմանը, հայտարարել էր պալատը՝ հավելելով, որ նրա վիճակը կայուն է։

Այս տարվա փետրվարին՝ Սոնյա թագուհու հետ Թեներիֆեում հանգստանալու ժամանակ, թագավորը վարակվելու և ջրազրկման պատճառով հոսպիտալացվել էր։

Հարալդը Եղիսաբեթ թագուհու մահից հետո դարձել էր Եվրոպայի ամենատարեց գործող միապետը։ 53-ամյա թագաժառանգ Հաակոնը գահի իրավահաջորդն է և հոր փոխարեն կատարում էր նրա լիազորությունները՝ որպես ռեգենտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի