Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն
27.08.2026 | 21:47
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ու Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը քննարկել են Հայաստան–Արգենտինա երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
«Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը։
Զրուցակիցներն ընդգծել են նաև երկկողմ բարձրաստիճան այցերի կազմակերպման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն Հայաստան–Արգենտինա կապերի ընդլայնմանն ու համագործակցության օրակարգի առաջմղմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

