Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի

Լուրեր

27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
Բոլորը

Նեպալի ու Տիբեթի սահմանին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 359 մարդ։ Այս մասին հայտնել է Նեպալի ոստիկանությունը՝ աղետից մեկ օր անց հրապարակված թարմացված տվյալներով, գրում է France24-ը։

«Հինգշաբթի ժամը 17:00-ի դրությամբ՝ զոհվել է 359 մարդ»,- ասվում է Նեպալի ոստիկանության հայտարարության մեջ։

Չինաստանի պետական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Տիբեթի սահմանային կարևոր հանգույցում սելավի հետևանքով «մեծաթիվ զոհերի» մասին։ Հաղորդվել էր երեք զոհի մասին, ինչի արդյունքում ընդհանուր զոհերի թիվը հասել է առնվազն 362-ի։

Միաժամանակ, Նեպալն ու Չինաստանը նախազգուշացրել են Հիմալայներում նոր ջրհեղեղների վտանգի մասին։ Երկու լճեր, որոնք ձևավորվել են երկու երկրների սահմանի տարբեր կողմերում, սպառնում են ճեղքել իրենց ափերը, մինչ տարածաշրջանը դեռևս պայքարում է այս շաբաթ տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների դեմ։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Գրեթե 1,000 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։

Երկու երկրներն էլ ջրհեղեղի պատճառ են համարում սառցադաշտի փլուզումը։ Նեպալի աղետների կառավարման մարմինը հինգշաբթի նախազգուշացում է տարածել, որ ջրհեղեղի վայրում գետի հունը փակելու հետևանքով առաջացած լիճը շարունակում է բարձրանալ, և կա դրա ճեղքման ու ջրի  արտահոսքի վտանգ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի