ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար

Լուրեր

27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Բոլորը

ԵՄ անդամ մի քանի երկրներ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովին, որով կոչ են անում վերսկսել աշխատանքները Ուկրաինայի օգտին ռուսական սառեցված 200 միլիարդ եվրոյի ակտիվներն օգտագործելու տարբերակների վերաբերյալ, գրում է Financial Times-ը։ Պահանջը ներկայացրել են Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան և Լեհաստանը,  գրում է The Insider-ը:

Bloomberg-ը հաղորդում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասին ուղղված նամակը ստորագրվել է արտաքին գործերի նախարարների կողմից։ Ռուսական ակտիվների ճակատագրի շուրջ ակտիվ քննարկումները դադարեցվել են անցյալ ձմռանը, երբ Բելգիան, որտեղ պահվում է սառեցված միջոցների մեծ մասը, արգելափակել էր նմանատիպ նախաձեռնությունները՝ Ռուսաստանի կողմից իրավական գործողությունների մտավախությունից ելնելով։

Bloomberg-ի տվյալներով՝ Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը կլինի ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 1-2-ը Իռլանդիայում կայանալիք հանդիպման հիմնական թեման։ Իսպանիան, Լեհաստանը, Նիդերլանդները և Շվեդիան նախաձեռնել են վերսկսված քննարկումը։

«Ուկրաինային անհրաժեշտ է ավելի մեծ ֆինանսական աջակցություն՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում։ Սառեցված ակտիվներն օգտագործելով՝ ԵՄ-ն կարող է ապահովել, որ Ռուսաստանն անհապաղ վճարի Ուկրաինայում իր կողմից պատճառված ավերածությունների համար՝ միաժամանակ նվազեցնելով մեր սեփական հարկատուների բեռը»,- ասվում է Կալլասին ուղղված նամակում։

Դիվանագետները պահանջել են, որպեսզի Եվրահանձնաժողովի փորձագետներն ուսումնասիրեն սառեցված միջոցների՝ Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու նոր տարբերակները և ուղիներ գտնեն նման քայլի հետ կապված ռիսկերը ԵՄ անդամ բոլոր երկրների միջև բաշխելու համար։ Սառեցված միջոցներից ստացվող եկամուտներն արդեն օգտագործվում են Եվրամիության կողմից Ուկրաինային աջակցելու ծրագրերում․ դրանց հաշվին ֆինանսավորվում է Կիևին տրամադրվող 50 մլրդ եվրոյի վարկը։

Սակայն այդ նպատակով հենց ակտիվների օգտագործման գաղափարն արգելափակվել է Բելգիայի կողմից։ Խոսքը վերաբերում է միջոցների մեծ մասին, որոնք պահվում են Բրյուսելում գտնվող արժեթղթերի դեպոզիտարիայում՝ Euroclear-ում։ Բելգիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե ռուսական ակտիվներն օգտագործվեն Ուկրաինային աջակցելու համար, Ռուսաստանը կարող է հայց ներկայացնել դատարան, և այդ դեպքում պատասխանատվությունը կարող է ընկնել հենց Բելգիայի վրա։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն օգոստոսի կեսերին այցելել էր Կիև։ Այցի ընթացքում նա հայտարարել էր, որ երկիրը, ընդհանուր առմամբ, բաց է ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցում, սակայն ԵՄ մյուս երկրները պետք է իր հետ կիսեն դրա հետ կապված բոլոր ռիսկերը։

ԵՄ-ում ներքին քննարկումների ընթացքին ծանոթ The Financial Times-ի աղբյուրը հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերից ի վեր ոչ ոք ռուսական ակտիվների օգտագործման նոր տարբերակ այդպես էլ չի առաջարկել։

«Մենք չունենք կախարդական սպիտակ նապաստակ, որին կարելի է գլխարկից հանել։ Բայց մենք կարող ենք կատարելագործել և ճշգրտել նույն իրավական առաջարկները։ Եվ եթե քաղաքական իրավիճակը փոխվի, գուցե ինչ-որ բան ստացվի»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի