Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով

Լուրեր

27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական երկաթուղիները մաքսիմալ պատասխանատվությամբ կատարել են իրենց պարտավորությունները։ Ընկերությունն ավելի քան 30 մլրդ ռուբլու նշանակալի ներդրումներ է իրականացրել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երկաթուղու կոնցեսիայի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունները։

Զախարովան հիմնականում կրկնել է ՌԴ ԱԳՆ-ի՝ նախօրեին տարածած հայատարարության թեզերը։ Նա հիշեցրել է, որ այդ հարցին անդրադարձել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը , տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Ըստ Զախարովայի՝ «հենց ռուսաստանցի երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին»։

«Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խոչընդոտում է Հայաստանին լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից դառնալուն, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել, քանի որ դրանք չկան։ Քանի որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել, այսպես կոչված, «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե տեսանելի լինի, բայց խոստումներ տալիս են։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի ոգուն»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմի կողմից հայկական երկաթուղիների կառավարումը շարունակելու դեպքում հանրապետությունը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները։ Նա ռուսական կողմին խնդրել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի։

«Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումների փուլում ենք։ Այժմ կա հնարավորություն 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու, և դա լավ հնարավորություն է։ Այդ փաթեթի մեջ կարող են լինել կոմպոնենտներ, որոնք ՌԴ-ի շահերի տեսակետից ավելի բարենպաստ միջավայր կձևավորեն»,- նշել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի