Վանաձորի անտառում ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները դուրս են բերել դժվարամատչելի հատվածից

Լուրեր

21.08.2026 | 13:31
Սևանա լճի տարածքում 3100 քմ հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է
21.08.2026 | 13:17
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 13:05
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ արդյո՞ք սուտ մատնության ենթադրյալ դեպքի առթիվ քննություն իրականացվում է
21.08.2026 | 12:54
«Տելեգրամ»-ով 5 կգ մարիխուանա իրացնելու փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
21.08.2026 | 12:42
Ալեքսանդր Բատրակովը դարձել է երկրորդ ամենաթանկ ռուս ֆուտբոլիստը պատմության մեջ
21.08.2026 | 12:34
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը
21.08.2026 | 12:22
Մասիսի գազալցակայանում վիճաբանության ժամանակ գազային ատրճանակ է գործադրվել․ 3 անձ ձերբակալվել է
21.08.2026 | 12:10
Պապիկյանը դիրքեր է այցելել // ՀՀ-ն երրորդ երկրի է դիմել հայ գերիներին այցելելու հարցով․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 12:03
46-ամյա Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
21.08.2026 | 11:55
Զանգերի կենտրոնի անդրազգային հանցավոր կազմակերպությունը մոտ 3.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
21.08.2026 | 11:43
ՀՀ պատվավոր հյուպատոսը Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության գործընթացը
21.08.2026 | 11:31
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
21.08.2026 | 11:27
Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.08.2026 | 11:19
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և պաշտպանների մամլո ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
21.08.2026 | 11:17
«Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա ստեղ, չեմ հասկանում»․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձորի անտառում ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները դժվարամատչելի հատվածից մոտ 600 մետր իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

«Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն մոտ 600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։