Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, մասնավորի աջակցությամբ, պաշտոնապես բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով Մատենադարանի այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Возможно, это изображение внутри помещения

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Նախաձեռնության նպատակն է Մատենադարանի հարուստ ձեռագրական և մշակութային ժառանգությունը ներկայացնել նոր ձևաչափերով՝ այն հասանելի և ճանաչելի դարձնելով մշակութային ինքնատիպ արտադրանքի միջոցով։

Нет описания фото.

Գրախանութում ներկայացված կլինեն Մատենադարանի հրատարակությունները, հայագիտությանը, պատմությանը, արվեստին և մշակույթին վերաբերող գրքեր։ Հուշանվերների կրպակում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուներից, հայկական ձեռագրերից և մանրանկարչությունից ներշնչված հատուկ արտադրանք։

Возможно, это изображение внутри помещения

Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը համագործակցում է առաջատար  ընկերությունների և ստեղծագործական բրենդների հետ։ Վերջիններս Մատենադարանի հետ համատեղ մշակում են հատուկ հավաքածուներ՝ հայկական ձեռագրական ժառանգության մոտիվները ներկայացնելով ժամանակակից դիզայնի և կիրառական արտադրանքի միջոցով։ Հավաքածուները պարբերաբար կհամալրվեն նոր նմուշներով։

Նոր սրճարանը ևս կդառնա Մատենադարանի մշակութային միջավայրի շարունակությունը՝ այցելուներին առաջարկելով թանգարանային այցից հետո հանգստի և շփման հարմարավետ տարածք։