ՀԷՑ-ի դիմումով բարձրանալու է հոսանքի գինը. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողովում հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը, պատասխանելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Ղազինյանի պնդմամբ՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ գնի բարձրացման նախաձեռնողը հենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն է լինելու։

Ղազինյանը կասկած հայտնեց, որ իշխանություններն արհեստականորեն զսպել են սակագնի բարձրացումը նախընտրական շրջանում։ Նա մատնանշեց Հայկական ատոմային էլեկտրակայանի բյուջեում հայտնված տարօրինակ մի թիվ․ «Ատոմակայանի համար նախատեսել եք 12 միլիարդ դրամ «այլ ֆինանսական եկամուտ»… Արդյո՞ք չեմ կարող ունենալ հիմնավոր կասկած, որ այդ 12 միլիարդը ինչ-որ տեղից դրել են, որպեսզի զսպեն (սակագինը), որովհետև նախընտրական տարի էր»։

Ղազինյանը հիշեցրեց, որ 2015-ին ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել երկար ժամանակով սառեցնել սակագինը․ «Սամվել Կարապետյանն ինձ ասեց՝ «Դավիթ, դու իրավունք ունես հայտարարես, որ ևս 10 տարի չեմ բարձրացնելու՝ անկախ որևէ հանգամանքից»։

Սակայն, ըստ թեկնածուի, էներգետիկ համակարգում կուտակված ընդհանուր բացասական բալանսը և առկա խնդիրներն այլևս թույլ չեն տալիս խուսափել թանկացումից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան