Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
Հասարակություն
23.07.2026 | 21:51
Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու մասին։
Հուլիսի 21-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարը կբաշխվի Ազգային ժողովի պատգամավորների, պետական ծառայողների և աշխատողների միջև՝ համաձայն կարգադրության հավելվածի։
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը։
Կարգադրության հրապարակված տեքստում պարգևատրման ընդհանուր գումարը և առանձին շահառուներին հատկացվող չափերը նշված չեն։

