Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ որոշել է վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի իր լիազորությունները ու վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ.

Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։

Թե ինչ դժվարությունների ենք հանդիպել այս ճանապարհին, տեղյակ են քչերը, բայց թե ինչ հաջողություններ ենք գրանցել՝ տեսանելի է բոլորիդ։ Ես պարբերաբար հաշվետվություն եմ ներկայացրել մեր թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքների մասին։

Եթե կհիշեք, 2021թ. Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին ես մասնակցում էի. «ՈՒզու՞մ ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից» կարգախոսով։ Այսօր Վեդին շենանում եւ ծաղկում է շատ արագ տեմպերով՝ իր բնակիչների համար ապահովելով բարեկեցիկ միջավայր։

Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը եւ ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետեւապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին եւ համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։

Հավատացա՛ծ եղեք, ինպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը եւ իմ մարզը, ինչպես նաեւ ՀՀ յուրաքանչյուր համայնք եւ մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ի՛ գործ

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Սարգսյանը։