Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արամ Վարդևանյանը, անդրադառնալով թիմակից Գոհար Մելոյանի՝ պատգամավորական մանդատը չվերցնելու որոշմանը, Factor TV-ի հարցին ի պատասխան վստահեցրեց, որ թիմում տարաձայնություններ չեն եղել։

«Մեր թիմում երբևէ տարաձայնություններ չեն եղել, մեր թիմում միշտ եղել են քննարկումներ, կարծիքների փոխանակում, բայց միշտ որոշումներում ունենք կուռ թիմ։ Կարծում եմ՝ Ազգային ժողովում կտեսնեք որակապես նոր իրավիճակ, նոր գործունեության մոդել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ պատգամավորական մանդատները վերցնելը քաղաքական թիմի պատասխանատվությունն է ընտրողների առջև։

«Մենք ստացել ենք հարյուր հազարավոր մեր հայրենակիցների վստահության քվեն, և պետք է պատասխանատվություն ստանձնեինք այդ քվեն իրացնելու՝ մանդատները վերցնելու ձևով։ Մեր քաղաքական թիմի որոշումը եղել է այդ պատասխանատվությունը ստանձնելը»,- նշեց Վարդևանյանը։

Նա հավելեց, որ մանդատներից հրաժարվելը նույնպես կարող էր քաղաքական որոշում լինել, սակայն, ըստ նրա, միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման քայլը իրավական հետևանքներ չի առաջացնում։

«Վստահ եղեք՝ այն գործունեությունը, որը իրականացվելու է, և այն դժվարությունները, որոնք հաղթահարվելու են, շատերին հաճելիորեն կզարմացնեն»,- եզրափակեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։