Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
Բոլորը

Քննչական մարմինը, դատախազությունը, քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Ղազինյանը ձեռք է բերելու Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը, հասցրել են կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ գործը ուղարկել դատարան այն պարագայում, որ բոլոր տվյալները փոխանցվել էին թե՛ քննչականին, թե՛ դատախազությանը: Այս մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Վարդևանյանը։

«Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանն անձամբ ներկայացել էր նախաքննական մարմնին, երբ դեռ նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չկար:

Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանի դեպքում դատարանը միակ ռիսկը, որ տեսել էր մի գործի շրջանակներում, որտեղ նյութ չկա, դա իբրև խոչընդոտելու ռիսկն էր։

Պատկերացրեք՝ նախաքննության ավարտը ինչ է իրենից ենթադրում. որ այդ ռիսկը, ուզես-չուզես, պետք է նվազի, բայց Դավիթ Ղազինյանի դեպքում նաև՝ չնայած նրան, որ մենք միջնորդել ենք, որ վերջինս հարցաքննվի, որ եթե կա այդ խոչընդոտելու ռիսկը, իրենց պատկերացրած առերեսում տեղի ունենա, ոչ մեկը չեն արել։

Ինչի՞ չեն արել. որ մինչև այս նիստը գործը ամեն կերպ ուղարկեն դատարան, որ երբ այս նիստը ավարտվի, և մեր ձեռքի տակ լինի այլևս արձանագրությունը նրա վերաբերյալ, որ Դավիթ Ղազինյանը պատգամավոր է և չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն՝ իրենք լիազորություն չունեն»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ մեղադրանքի՝ Ղազինյանը մի քանի անձանց հետ նախապատրաստվել է ընտրողներին ընտրակաշառք տալ՝ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Դատախազության տվյալներով՝ նա այդ նպատակով փոխանցել է 1 մլն 400 հազար դրամ, սակայն գումարի բաշխման և փոխանցման եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագիրը չի իրականացվել։

Նույն գործով քրեական հետապնդում է հարուցվել նաև մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ստանալու և դրա նախապատրաստության համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։