Հայաստանը 2027-ին կլինի Կաննի կինոփառատոնի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը․ ներկայանալու է 4 նոր ֆիլմով

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Նախագծի շրջանակում հայ և արտասահմանցի ռեժիսորները Հայաստանում համատեղ կնկարահանեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում, իսկ «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում արդեն հայտարարվել են ծրագրին մասնակցող չորս հայ ռեժիսորների անունները։

ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստարև․

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։

Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել են մրցույթի արդյունքում ընտրված 4 հայ ռեժիսորների անունները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը։

Ծրագրին մասնակցելու համար Հայաստանից ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք հետագայում կձևավորեն ստեղծագործական զույգեր չորս միջազգային ռեժիսորների հետ։ Ստեղծագործական զույգերի կազմը կհայտարարվի օգոստոսի 19-ին՝ Սարաևոյի հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում կայանալիք «CineLink»-ի փակման արարողության ժամանակ։

Հայաստանում ծրագիրը կներառի մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագետների հետ, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում։

Նախագծերի ընտրությունը կատարել է մասնագիտական հանձնաժողովը։ Հայ և ֆրանսիացի պրոդյուսերների համատեղ ընտրությամբ ձևավորվել է 12 նախագծից բաղկացած կարճ ցուցակ, որում ընդգրկված նախագծերի հեղինակների հետ հարցազրույցներն անցկացվել են հուլիսի 16-ին Երևանի Կինոյի տանը։ Ընտրող հանձնաժողովի կազմում էին ծրագրի համակարգող Ժուլիետ Քենոնը, պրոդյուսեր, «Next Step Studio»-ի համադրող Դոմինիկ Վելինսկին և «Next Step Studio Armenia» ծրագրի հայաստանյան պրոդյուսեր Արտյոմ Բաղդասարյանը։

Ֆիլմերը կնկարահանվեն հայերենով՝ Հայաստանի դերասանների մասնակցությամբ։ Նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլև միջազգային գործընկերներին՝ իրենց ապագա լիամետրաժ նախագծերը, զարգացնելու համատեղ արտադրություններ և նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը համաշխարհային շուկայում։