Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց

Լուրեր

17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
Բոլորը

Համայնքային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու և դրանից պատրաստված թմրամիջոց պահելու մի շարք դեպքեր։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հուլիսի 15-ին Չարենցավանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։

Վաղարշապատի բաժնի ծառայողները Մերձավան գյուղի 44-ամյա բնակչի տան բակում և հարակից տարածքում հայտնաբերել են կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղի 39-ամյա բնակչի տան բակում հայտնաբերել են չորացված և մանրացված կանեփանման զանգվածով երեք փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտիրոջ խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել էր իր աճեցրած կանեփից։

Կումայրիի բաժնի ծառայողների ստացած տեղեկության հիման վրա Գյումրիի Խորենացու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է կանեփի 71 բույս։ Տան 38-ամյա բնակիչը ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հայտնել է, որ ստացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղի 27-ամյա բնակչի առանձնատանը կից հողամասում հայտնաբերել են կանեփի 12 բույս։

Բոլոր դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կատարվում է նախաքննություն։