Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունը, որի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը գրադարանին նվիրաբերել է 293 միավոր գրականություն։ Նախաձեռնության նպատակն է ընդլայնել իրանական գրականության հասանելիությունը Հայաստանում, խթանել իրանագիտության զարգացումն ու խորացնել հայ-իրանական մշակութային համագործակցությունը։

«Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան բացման կապակցությամբ՝ նշելով, որ նախաձեռնությունը կապահովի իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը Հայաստանում՝ նպաստելով իրանագիտության զարգացմանը։
Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքեր:

«Այսպիսի ծրագրերը նպաստում են երկու ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը, գիտելիքի տարածմանը և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակականությանը։ Հայաստանում բնակվում և կրթություն են ստանում բազմաթիվ իրանցիներ, ինչպես նաև բազմաթիվ հայեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, որոնք կարող են ուսումնառության ընթացքում օգտվել Ազգային գրադարանում առկա իրանական հարուստ գրականությունից՝ գիտական ժողովածուներից, բառարաններից, ուսումնական ձեռնարկներից և այլ հրատարակություններից։

Մենք ապրում ենք թվային դարում, սակայն թվային նյութերը երբեք չեն կարող փոխարինել այս գեղեցիկ, արվեստային ձևավորումներով գրքերին»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության, մշակութային երկխոսության և երկարաժամկետ գործընկերության վրա։

«Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն այսօր համալրվեց իրանական գրականության նոր հրատարակություններով։ Կարող եմ վստահաբար ասել, որ այս գրականությունը ծառայելու է իր նպատակին՝ հասանելի լինելով ինչպես իրանցի ընթերցողներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իրանական գրականությամբ, մշակույթով, պատմությամբ, լեզվով և քաղաքակրթությամբ։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարանում և արխիվում ձևավորված հայերեն գրականության հավաքածուի համալրմանը՝ այն դիտարկելով որպես մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը»,- ասել է Աննա Չուլյանը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ևս կարևորել է Իրանական գրականության անկյան ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:
,
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ, որոնք համալրել են Հայաստանի ազգային գրադարանի իրանական գրականության հավաքածուն։

Ներկայում Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են 647 իրանցի ընթերցողներ, որոնք օգտվում են գրադարանի տեղեկատվական ծառայություններից, ընթերցասրահներից և գրքային հավաքածուներից։

Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներից մինչև մեր օրերը հրատարակված գրքեր։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում 2022 թվականից ձևավորված է «Iranian Collection» թեմատիկ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս մեկ որոնմամբ ստանալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող իրանական գրականության ամբողջական մատենագիտական ցանկը։ Ներկայում հավաքածուն ներառում է 907 մատենագիտական գրառում։

Իրանական գրականության անկյան բացման շրջանակում ցուցադրվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրականության հավաքածուի իրանական գրականության բացառիկ հրատարակություններից մի քանիսը: Դրանք ներկայացնում են XVIII–XIX դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշները և Հայաստանի ազգային գրադարանի հազվագյուտ և արժեքավոր ֆոնդի բաղկացուցիչ մասն են կազմում»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։