ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) չորեքշաբթի հարվածների ալիք է սկսել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Մինչ այդ, Վաշինգտոնը վերականգնել է ռազմածովային շրջափակումը։

«ԱՄՆ ուժերը հարվածների ալիք են սկսել, որոնք նախատեսված են իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար օգտագործված ռազմական կարողությունների հետագա քայքայման նպատակով»,- X-ում հայտարարել է CENTCOM-ը։

Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ այսօր առավոտյան ավարտել են Իրանի վրա 90 րոպեանոց հարվածների ալիքը՝ նշանավորելով հարձակումների ևս մեկ փուլ մի քանի անընդմեջ գիշերներից հետո։

«90 րոպեանոց հարվածների ալիքի ընթացքում CENTCOM-ը ճշգրիտ զինամթերք է արձակել Մեծ Թունբ կղզու ափամերձ պաշտպանական համակարգերի և թևավոր հրթիռների պահեստավորման ու արձակման վայրերի դեմ։ Հարվածները նվազեցրել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու՝ Իրանի կարողությունը»,- ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

Մեծ Թունբը Հորմուզի նեղուցի արևմտյան մուտքի մոտ գտնվող փոքր կղզիներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի