Չեն ներվելու «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը»․ ՔՊ-ի հետ լեգիտիմացրին ԲՀԿ-ին դուրս թողնելը՝ մանդատ վերցնելով․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանի համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական թեժ ամառն արդեն ավարտվել է, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմությունը, փաստացի հաշտվել են ընտրությունների արդյունքների հետ։

«Ես չէի ասի, որ թեժ ամառ է, կարծում եմ՝ թեժ ամառն ավարտվեց արդեն, և բոլորը, այդ թվում՝ ընդդիմությունը, գոհ է արդյունքներից։ Հակառակ դեպքում մենք կտեսնեինք իսկապես թեժ ամառ՝ քաղաքական պրոցեսներով։ Եվ կկրկնեմ Փաշինյանին. եթե ընդդիմությունն իսկապես վստահ էր, որ իր ձայները գողացել են կամ եղել են կեղծ ընտրություններ, իրենք կփորձեին դա պաշտպանել»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը ընդամենը իրավական գործընթաց էր, որտեղ «բարձր վարձատրվող փաստաբանները ցույց տվեցին իրենց ճարտասանական արվեստը»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասաց նա։

Սամսոնյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշինքների կողմից մանդատները վերցնելը լեգիտիմացնում է Փաշինյանի իշխանությունն ու նոր խորհրդարանը․ «Գնալ մի պառլամենտ, որը դու վիճարկել ես որպես ոչ լեգիտիմ, վիճարկելուց հետո դժգոհ ես Սահմանադրական դատարանի որոշումից և գնում ես, վերցնում ես մանդատները, դա նշանակում է, որ դու լեգիտիմացնում ես այդ պառլամենտը և Փաշինյանի իշխանությունը»։

Սամսոնյանը կանխատեսում է, որ նոր ընդդիմությանը խորհրդարանում սպասվում է նախորդ իշխանությունների ճակատագիրը, եթե նրանք չկարողանան ինստիտուցիոնալ կերպով կայանալ։ 

«Կրկնվելու է նախորդ հինգ տարվա սցենարը։ Այդ դաշինքը պառլամենտ է գնում տարբեր տեղերից հավաքված, պատեհապաշտ թեկնածուներով։ Եթե «Ուժեղ Հայաստան» դաշինքին հաջողվի այդ անձնակազմից՝ ցուցակից, ստեղծել ուժեղ ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, որը կունենա կոնկրետ ռազմավարություն, այլ ոչ թե կգնա կարձագանքի Փաշինյանին, այս դեպքում կարող է և 31 թվականին նոր թափով մտնել ընտրությունների մեջ։ Բայց եթե սա չեղավ, արժանանալու են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ճակատագրին՝ մաշվելու են որպես քաղաքական միավոր»,- ասում է նա։

Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ հանրության համար Արցախի հարցն անցյալում է, և մարդկանց այժմ ավելի շատ հետաքրքրում են սոցիալ-տնտեսական խնդիրները։ «Ժողովրդի համար Արցախը այլևս անցյալում է։ Ժողովրդին հետաքրքրում են այսօր սոցիալական, տնտեսական բարիքները, իրենց խաղաղ կյանքը։ Իշխանությանը հաջողվել է համոզել, որ կա խաղաղություն։ Իհարկե, չկա այդ խաղաղությունը, և առաջիկայում ժողովուրդը կտեսնի, որ դա ընդամենը նախընտրական փուչիկ էր»։

Անդրադառնալով հասարակության մեջ ատելության մթնոլորտի խորացմանը՝ Անի Սամսոնյանը դրա գլխավոր պատճառներից մեկը համարեց սոցիալական ցանցերը․ «Գլխավոր պատճառներից մեկը սոցցանցերն են։ Վիրտուալ տարածքը փչացնում է իրական կյանքն այդ առումով։ Վիրտուալ տարածքում բոլորն առյուծ են, իրական կյանքում՝ նապաստակ»։

Նրա համոզմամբ՝ քաղաքական դաշտում բևեռացումը մեղմելու և առողջ մթնոլորտ ստեղծելու պատասխանատվությունը կրում են քաղաքական առաջնորդները։ 

«Այստեղ շատ բան կախված է առաջնորդից։ Եթե քո առաջնորդին վիրավորում են, այո, բոլորը պետք է պաշտպանեն նրան, որովհետև դա քո առաջնորդն է։ Բայց դա պետք է անել այնպիսի սահմաններում, որ դա մնա քաղաքականի մեջ, անձնական տիրույթ չմտնի։ Առաջնորդը, որը ուզում է ինքը ստեղծի այդ քաղաքական խաղի կանոնները և խնդիրը՝ «բազառը», պահի քաղաքական տիրույթում, ինքը պետք է ուղղորդի այդ մարդկանց, նաև կրթի։ Ասի՝ տղա՛ ջան, աղջի՛կ ջան, նոր ես մտել քաղաքականություն, լավ ես արել, բայց մի՛ հայհոյիր։ Ես քեզ թույլ չեմ տվել հայհոյել»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան