Արեն Մկրտչյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կշարունակի աշխատանքը որպես Լոռու մարզպետ
Քաղաքականություն
10.07.2026 | 20:00
Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արեն Մկրտչյանը։
Ավելի վաղ մանդատներից հրաժարվել էին նաև Շիրակի մարզպետ Առուշ Առուշանյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։

