Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

72 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության,
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ինքնիրավչության։

Բացահայտվել է խոշտանգման, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, փաստաթղթեր կամ պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության։

Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։