Ադրբեջանը պնդում է, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Լուրեր

20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել են, թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցված է։ Մասնավորապես, իշխանական Oxu.az-ը գրում է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Բաքվում մտահոգությամբ է ընդունվել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի այս քայլը գնահատել էր որպես «պատմական իրադարձությունների քաղաքականացում» և կոչ արել վերանայել որոշումը։

Ընդգծվում է, որ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններն Ադրբեջանի արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթություններից են։ Հետևաբար, սպասվում էր, որ Բաքուն նման հարցում կգործի Թուրքիայի դիրքորոշմանը համապատասխան, որը հատկապես զգայուն է Անկարայի համար։

Լրատվամիջոցը գրում է, որ Բաքվի սկզբունքային դիրքորոշումն աննկատ չի մնացել Իսրայելում։ Որոշ ժամանակ անց կառավարության որոշման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումներն ընդլայնվել են իսրայելցի փորձագետների, քաղաքական գործիչների և ազդեցիկ լրատվամիջոցների շրջանում։ Արտահայտված կարծիքների ընդհանուր կետն այն է, որ այս նախաձեռնությունը չի ծառայում Իսրայելի ազգային շահերին և կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել տարածաշրջանի կարևոր գործընկերների հետ հարաբերություններում, պնդում է ադրբեջանական լրատվամիջոցը։ Մի շարք փորձագետներ նշել են, թե Ադրբեջանի կողմից ներկայացված փաստարկները հիմնավոր են, և ընդգծել որոշման վերանայման կարևորությունը։

Ըստ Oxu.az-ի՝ քննարկումներն ազդել են քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա։ Արդյունքում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է, դրա առաջընթացը թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանական մակարդակներում կանխվել է։

Ավելի վաղ էլ ադրբեջանական իշխանական haqqin.az-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, գրել էր, թե Ադրբեջանի հստակ և սկզբունքային դիրքորոշումը լայն արձագանք է գտել Բաքվի հետ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու իսրայելցի պաշտոնյաների շրջանում: Բաքվի դիրքորոշումը մի շարք ադրբեջանցի պաշտոնյաների փոխանցվել է նաև նրանց համապատասխան իսրայելցի գործընկերների կողմից: Այս շփումների ընթացքում ընդգծվել է, որ Իսրայելի նախաձեռնությունը չափազանց բացասական և ապակառուցողական է, ոչ մի օգուտ չի բերում Իսրայելին, և ընդունվելու դեպքում կվնասի ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախաձեռնությունը հաջողվեց արգելակել։ Բացի այդ՝ կանխվել է Իսրայելի կառավարության և խորհրդարանական մակարդակներում իրավական ու քաղաքական ոլորտներում ցանկացած հետագա զարգացում»,- պնդում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի