«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին

Լուրեր

20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Բոլորը

Ֆուտբոլի Պորտուգալիայի 38-ակի չեմպիոն Լիսաբոնի «Բենֆիկան» իր պաշտոնական կայքում նոր մանրամասներ է հայտնել «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մասին։

2027 թվականի ամռանը բացվելիք ակադեմիան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ևս մեկ քայլ առաջ է կատարել։ Նախագծի ղեկավարները մեկնել են Լիսաբոն՝ ավելի խորությամբ ծանոթանալու «Բենֆիկայի» մեթոդաբանությանը, մշակույթին և ինքնությանը։

«Բենֆիկայի» մարզչական մեթոդաբանությունը Հայաստան բերելը, ավելի քան 1000 երիտասարդ ֆուտբոլիստների համար հնարավորություններ ստեղծելը և Կովկասյան տարածաշրջանում ֆուտբոլի զարգացմանը նպաստելը «Բենֆիկա ակադեմիա Հայաստանի» (Benfica Academy Armenia) գլխավոր նպատակներից են։ Այս նախագիծը, որը մշակվել է Sport Lisboa e Benfica-ի և Football Investment Group-ի («Ֆուտբոլ Ինվեսթմենթ Գրուպ») համագործակցությամբ, նախատեսվում է մեկնարկել 2027 թվականի ամռանը։ Գերժամանակակից ակադեմիայի նախապատրաստական աշխատանքներին նոր թափ է հաղորդել ակադեմիայի ղեկավարների այցը Լիսաբոն։

«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանի» հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը և տնօրեն Արթուր Ազարյանը ժամանել էին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու աշխատանքային ծրագրի, որն ուղղված էր տեխնիկական վերապատրաստմանը, ինչպես նաև «Բենֆիկայի» մշակույթին ու ինքնությանը ինտեգրվելուն։

Մի քանի օրվա ընթացքում պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել ակումբի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ «Բենֆիկայի» տնային ստադիոն «Էշտադիու դա Լուշում» և «adidas Benfica Campus»-ում անցկացված մի շարք հանդիպումների շրջանակում։ Այդ հանդիպումների նպատակն էր ավելի խորը պատկերացում կազմել այն աշխատաոճերի, կազմակերպչական սկզբունքների և արժեքների մասին, որոնք «Բենֆիկայի»՝ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման մոդելի հիմքում են։

Այցի վերջում «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտայի հրավերով Ալֆրեդ Սադոյանն ու Արթուր Ազարյանը «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում հետևել են Եվրոպա լիգայի երկրորդ տուրի խաղին, որում «Բենֆիկան» 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ։

«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, վեց ֆուտբոլային խաղադաշտ և այլ բարձրակարգ ենթակառուցվածքներ՝ 4-17 տարեկան ավելի քան 1000 ֆուտբոլիստի ընդունելու։

Մարզական ծրագիրն ընդգրկելու է խաղի տարբեր մակարդակներ՝ սիրողական ֆուտբոլից մինչև մրցակցային թիմեր և էլիտար դիվիզիոններ՝ մարզիկներին ընձեռելով զարգացման այնպիսի հնարավորություններ, որոնք համապատասխանում են նրանց տարիքին, կարողություններին և անհատական հավակնություններին։ Այս կառուցվածքը տեղական մակարդակում կհետևի «Բենֆիկայի» զարգացման բուրգի տրամաբանությանը, որը միավորում է ֆուտբոլային դպրոցների ցանցը, մարզումային և զարգացման կենտրոնները, ինչպես նաև «adidas Benfica Campus»-ը։ Նպատակն է ստեղծել հետևողական մարզումային ծրագիր, որում ակումբի մեթոդաբանությունը կիրառվում է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման տարբեր փուլերում։

Նախագիծն այժմ թևակոխում է նախապատրաստական նոր փուլ՝ ուղղված իր գործառնական տարբեր ասպեկտներին։ Նպատակն է ապահովել, որ մինչև բացումը ստեղծված լինեն անհրաժեշտ պայմաններ՝ մարզիկներին, ընտանիքներին, մարզիչներին և այլ անձնակազմին ընդունելու համար։

Համոզված լինելով գործընկերության ներուժի և «Բենֆիկայի»՝ երիտասարդների զարգացման մոդելի որակի հարցում՝ Ալֆրեդ Սադոյանը վստահություն է հայտնել նախագծի իրականացման վերաբերյալ։

«Այսօր բոլորն ընդունում են, որ «Բենֆիկայի» երիտասարդական ակադեմիան, ինչպես նաև դրա կրթական ու մարզչական մեթոդները, աշխարհում լավագույնն են՝ շնորհիվ տաղանդի և ստեղծագործական ունակությունների զարգացման իրենց մոտեցման։ Մենք վստահ ենք, որ նույն սկզբունքներով աշխատանքը կիրականացվի նաև Հայաստանում»,- նշել է Ալֆրեդ Սադոյանը։