Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կառավարությունը հաստատել է որոշում, որով 63 միլիոն 735 հազար դրամ կհատկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացումն ապահովելու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 9–ի նիստում։

Կոնգրեսը կանցկացվի հուլիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այս տարվա միջոցառումը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։Որոշման հիմնավորման համաձայն՝ կոնգրեսի օրակարգում կլինեն միջազգային դրամաշնորհային ծրագրերը, թվային հումանիտար գիտությունները, վերջին մեկ տարվա ընթացքում հայագիտության զարգացմանը նպաստող ծրագրերը, համագործակցությունը միջազգային հայագիտական ամբիոնների հետ, ձեռագրական կենտրոնները և հայերեն գրավոր ժառանգության հավաքածուները, ինչպես նաև նոր հրատարակությունները։Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև առանձին գիտական նիստ՝ նվիրված Մխիթար Սեբաստացուն։

Միջոցառմանը մասնակցությունը հաստատել են միջազգային հեղինակավոր հայագետներ, պրոֆեսորներ և օտարազգի երիտասարդ գիտնականներ։Կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի նաև «1 տարվա Հավերժությունը» ցուցադրությունը, որի առանցքում կլինի ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք բերված 13-րդ դարի մեծարժեք մատյանը։Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայագիտական միջազգային կոնգրեսը դարձել է Հայաստանի գիտական, մշակութային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների համադրման ինստիտուցիոնալ հարթակ։