Կարապետյանն ասում էր` 600 հազար գլուխ ենք. ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս. հարց` «Ուժեղ Հայաստան»-ի անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, մանդատները վերցնելու որոշմանը և կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող աղմկահարույց ձայնագրություններին։

Հարցին, թե ինչու չիրականացավ նախընտրական խոստումը, ըստ որի՝ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը պետք է լիներ Սամվել Կարապետյանը, Մխիթարյանը պատասխանեց, որ տեղի են ունեցել վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահում և ընտրակեղծիքներ։

«Վստահ եմ, որ եթե լինեին արդար ընտրություններ, մեր ասածը կլիներ առանց որևէ կասկածի։ Հայ ազգը ցանկանում է փոփոխություն, բայց այդ կեղծարարություններից հետո մեր պլանները ժամանակավորապես կանգ են առել, բայց մենք մեր ուղղությունից չենք շեղվելու»,- ասաց նա։

Մխիթարյանը պարզաբանեց, որ մանդատները վերցնելը չի նշանակում՝ հաշտվել կեղծված արդյունքների հետ.

«Մանդատները վերցնելը հարց է՝ արդյո՞ք դա լեգիտիմացնում է, թե ոչ։ Բայց 340 հազար ընտրողների ձայների պարագայում պայքարից հրաժարվելը անարդար կլիներ նրանց հանդեպ։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանելու թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցում, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին»։

Անդրադառնալով «ընտրական տուրիզմի» և Ռուսաստանից եկած հայրենակիցների միջոցով ձայներ հավաքելու մեղադրանքներին՝ նա հղում արեց պաշտոնական վիճակագրությանը՝ նշելով, որ Հայաստան մուտք գործողների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարիներին։

«Այսինքն՝ այդ մանիպուլյացիան սուտ է»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանի և «ճամպրուկով փողերի» մասին ձայնագրությունների վերաբերյալ Մխիթարյանը պնդեց, որ դրանք մոնտաժված են.

«Այդ ձայնագրությունները չափից ավելի կտրտված են։ Պետք է լինի անկախ փորձաքննություն և արդար դատական պրոցես։ Մենք հավատում ենք մեր թիմին և վստահ ենք, որ նման բան չի եղել»։

Խոսելով Եվրոպայի կողմից ընտրությունների վերաբերյալ կոշտ արձագանքի բացակայության մասին՝ Մխիթարյանը շեշտեց, որ իրենց համար առաջնայինը ոչ թե Արևմուտքից կամ Ռուսաստանից եկող ազդակներն են, այլ Հայաստանի Հանրապետության և հայ քաղաքացու շահը։ Նա հերքեց այն թեզը, թե Փաշինյանի իշխանության շուրջ կա միջազգային կոնսենսուս՝ նշելով, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր հստակեցումներ են պահանջում գործող իշխանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։