Էդուարդ Սպերցյան․ «Օր, որը միշտ կմնա իմ սրտում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլի» տեղափոխվելուց հետո գրառում է արել սոցցանցերում։

«Ընկերներ, հրաժեշտ չեմ տալիս, ասում եմ՝ ցտեսություն։ Օր, որը միշտ կմնա իմ սրտում․ հրաժեշտ թիմի, ակումբի աշխատակիցների հետ ու այն վայրի հետ, որը երկար տարիներ իմ երկրորդ տունն էր։ Այսօրվանից ես «Ալ Ահլի» ֆուտբոլային ակումբի խաղացող եմ»,- գրել է 26-ամյա կիսապաշտպանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդուարդ Սպերցյանը «Ալ Ահլիի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է 4 տարով և ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո։ «Ալ Ահլիում» Սպերցյանի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 58 գոլի ու 44 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Թիմը Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոն է։