«Ալ Ահլին» ու «Կրասնոդարը» հաստատեցին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարն» ու Սաուդյան Արաբիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլին» պաշտոնապես հաստատել են Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը դարձել էր սաուդյան ակումբի ֆուտբոլիստ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա կիսապաշտպանն «Ալ Ահլիի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է 4 տարով և ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո։ «Ալ Ահլիում» Սպերցյանի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 58 գոլի ու 44 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Թիմը Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոն է։