Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Հասարակություն
07.07.2026 | 17:32
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունները. ծանրացնող հանգամանքներով գողություններ և ծանրացնող հանգամանքներով գողության փորձ կատարելու համար մեղադրվող Օ.Ց.-ն 2026 թվականի հունիսի 25-ին հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին։

