Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն Անկարա է ժամանել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, գրում է CNN-ը։

«Մենք հիանալի ընկերներ ենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, թե Թուրքիան այն երկիրն է, որի հետ պետք է հաշվի նստել, «և ամենալավն այն է, որ մեր հարաբերությունների շնորհիվ ամեն ինչ շատ լավ անցավ»։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շուտով կորոշի՝ վաճառե՞լ Թուրքիային F-35 կործանիչներ, թե՞ ոչ, չնայած Կոնգրեսի արգելքին։ Նա նաև հավելել է, որ կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ռուսական ՀՕՊ համակարգ գնելու համար։

«Մենք ավելի լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, և Թուրքիան շատ առումներով շատ ավելի հավատարիմ է եղել, քան այլ երկրներ, որոնք, մեր կարծիքով, պետք է հավատարիմ լինեին»,- ասել է Թրամփը։

Թրամփը վստահեցրել է, որ քննարկելու են F-35-երի վաճառքը։

«Դա հիանալի ինքնաթիռ է, այն լավագույնն է, ներկայում՝ լավագույնը, և անկասկած, մենք կքննարկենք այն»,- ասել է նա։

ԱՄՆ պաշտոնյաներն ավելի վաղ CNN-ին հայտնել էին, որ այս շաբաթ Թրամփը, ինչպես սպասվում է, կազդարարի, որ պատրաստ է Թուրքիային F-35-եր՝ չեղարկելով իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում սահմանած արգելքը, որը հետագայում վավերացվել է որպես օրենք։

Դեռևս հասկանալի չէ, թե ինչպես է Թրամփը պատրաստվում շրջանցել կործանիչների վաճառքի վերաբերյալ Կոնգրեսի արգելքը։

Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգի գնման հետ կապված ԱՄՆ պատժամիջոցների մասին հարցին էլ Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ դրանք շուտով կվերացվեն․ «Մենք պատրաստվում ենք չեղարկել պատժամիջոցները։ Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել ընկերների նկատմամբ»։

ԱՄՆ նախագահը նաև կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին՝ հավելելով, թե մտածել է անգամ գագաթնաժողովը բաց թողնելու մասին։

«Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից, և անկեղծ ասած, եթե այն չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերը շատ ուժեղ առաջնորդ է, հնարավոր է՝ ես չմասնակցեի»,- ասել է նա։

Թրամփի մեկնաբանությունները հնչում են Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ապագայի վերաբերյալ շարունակական հարցերի ֆոնին։ ԱՄՆ նախագահը մասնավոր կարգով քննարկել է մայրցամաքում ամերիկյան զորքերի քանակը մոտավորապես մեկ երրորդով կրճատելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ դժգոհություն էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին։