Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն

Լուրեր

07.07.2026 | 19:48
Կարապետյանն ասում էր` 600 հազար գլուխ ենք. ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս. հարց` «Ուժեղ Հայաստան»-ի անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:38
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
07.07.2026 | 19:30
Եթե նույնիսկ ՌԴ-ն վերացնի ՀՀ-ի դեմ սահմանափակումները, ԵՄ-ն կպահպանի ազատ առևտրի ռեժիմը․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները
07.07.2026 | 19:18
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ
07.07.2026 | 19:12
Զոհերի իրական թիվը գիտեմ, անընդունելի է ընդդիմության կողմից 5000 ներկայացնելը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:51
Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել
07.07.2026 | 18:39
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ Հայաստան-ԵՄ օրակարգը
07.07.2026 | 18:24
«Առյուծներին կտանեն ԱԺ, չուչելներին չհասկացա խի տարան». Սամվել Կարապետյանը` Ծառուկյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:19
«Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպումն անվճար տոմսերով է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին // Դավիթ Սանասարյանի արդարացման վճիռն անփոփոխ մնաց․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 18:06
Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը
07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
07.07.2026 | 17:49
Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն
Բոլորը

Հունիսի 13-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳ նախարարների ստորագրած հուշագիրը, որով երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են։ Ոչ բնակության նպատակով գտնվող քաղաքացիները կարող են երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով, իսկ բնակության դեպքում վկայականի փոխանակման համար չեն հանձնի տեսական և գործնական քննություններ։

«Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։

Հիշեցնենք՝ հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հավաստում է՝ վերջին տարիներին դինամիկ զարգացող ՀՀ-ԱՄԷ համագործակցությունը նաև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հնարավորություններ է ապահովում»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։