«Առյուծներին կտանեն ԱԺ, չուչելներին չհասկացա խի տարան». Սամվել Կարապետյանը` Ծառուկյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրում տիրող քաղաքական իրավիճակին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումներին և ընդդիմության՝ մանդատները վերցնելու որոշմանը։

Կարապետյանի պնդմամբ՝ երկրում ապօրինությունները շարունակվում են, իսկ իշխանության գործողությունները վտանգում են ներդրումային միջավայրը։

«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում: Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին ներդրողներին»,- ասաց նա։

Խոսելով փողոցային պայքարի մասին՝ նշեց, որ այն անպայման լինելու է. «Մենք ասել ենք՝ փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»։

Պատասխանելով քննադատություններին, թե ինչու ընդդիմությունը որոշեց վերցնել մանդատները՝ Կարապետյանը հայտարարեց, որ դա ամենակարճ ճանապարհն է Փաշինյանին հեռացնելու համար։

«Իշխանությունը չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել… ես արել էի կոնկրետ առաջարկություն. գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք, ընտրվեք օրինական ձևով, մենք էլ Ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին»,- ասաց Կարապետյանը։

Նա նաև վստահեցրեց, որ Ազգային ժողովում բարձրաձայնելու են ֆերմերների և գործարարների խնդիրները՝ փորձելով գտնել լուծումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։