Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
Հասարակություն
06.07.2026 | 08:56
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե դիմակավորված ԱԱԾ-ականները թույլ չեն տալիս փաստաբանին մուտք գործել տան տարածք։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ»,- Factor TV-ին հայտնեցին քննչական կոմիտեից՝ մանրամասնելով՝ որ քրեական վարույթի շրջանակներում է խուզարկությունը։

