ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։ Քննարկման առանցքում եղել են Ոստիկանության և Փրկարար ծառայության տեխնիկական արդիականացումը, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնումը։

«ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների կողմից մշակված առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքները։

Քննարկվել են հայրենական արտադրանքի կիրառման հնարավորությունները Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններին։

Կարևորվել է տեղական արտադրողների ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և հայրենական բարձր տեխնոլոգիական արտադրանքի կիրառման ընդլայնումը ՆԳՆ համակարգում։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է երկրի անվտանգության ամրապնդման, հայրենական ռազմարդյունաբերության զարգացման և տեխնոլոգիական ինքնաբավության բարձրացման համար»։